Play Video
11․ Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Յարութիւն Քիւրքճեան

Յարութիւն Քիւրքճեանը ծնվել է 1943 թվականին Լիբանանում։ Սովորել է Բեյրութի Նշան Փալանճեան ճեմարանում, ուսումնասիրել փիլիսոփայություն և լեզուներ։ Զբաղվել է մանկավարժությամբ, խմբագրությամբ, հրատարակել է բառարաններ, մանկավարժական ձեռնարկներ, կարևոր դերակատարում է ունեցել ՀՅԴ կուսակցության գաղափարաբանական հարցերի ուսումնասիրության մեջ։

Քիւրքճեանը նաև Սփյուռքի կարևորագույն տեսաբանն էր, և Կարէն Ջալլաթեանի, Րաֆֆի Աճէմեանի ու Դավիթ Մոսինյանի այս զրույցը փորձ է նրան բազմակողմանիորեն արժևորելու որպես Սփյուռքում նոր մտածողություն բերողի, որպես մարդաբան-փիլիսոփայի և որպես «աշխատավորի», որը կարծես հոգ է տարել Սփյուռքի բոլոր դրսևորումների համար։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search