Երաժիշտ դառնալու ճանապարհի, փողային նվագախմբում ծառայելու, գալարափող գործիքի առաջացման, նվագախմբին միանալու, դիրիժոր-նվագախումբ և մենակատար-նվագախումբ հարաբերությունների և համերգներից առաջ նախապատրաստվելու մասին է պատմում ՀՀ վաստակավոր արտիստ, ՀԱՖՆ գալարափողահար Մերուժան Տեր-Մինասյանը։
։Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։
*Հեղինակային իրավունքներով պայմանավորված՝ Գուստավ Մալերի Երկրորդ սիմֆոնիան ցուցադրվել է միայն Բուն tv-ի հեռուստաեթերում։