«Նա Փարիզի հոմանիշն էր. նրա գրական ավանգարդի և ազատագրական էյֆորիայի, նկուղներում տեղի ունեցող գլխապտույտ պարերի, զազուների և իհարկե ամերիկյան ջազի…», -գրում էին ֆրանսիացի գրող, ջազմեն Բորիս Վիանի մասին:
«Ջազաբանության» այս հաղորդման շրջաննակներում խոսում ենք 40-ականների օկուպացված Ֆրանսիայի ընդհատակյա մշակույթի, Զազուների ենթամշակույթի և այդ համատեքստում Բորիս Վիանի ստեղծագործական, այդ թվում՝ ջազային գործունեության մասին:
🔹Ինչո՞ւ էր ջազը դարձել 40-ականների Ֆրանսիայի ընդհատակյա ենթամշակույթների հիմքը
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում Զազուների ենթամշակույթը
🔹Ի՞նչ գործունեություն էր կատարում Բորիս Վիանը
🔹Ի՞նչ ենթատեքստ է թաքնված Վիանի «Օրերի փրփուրը» սիրավեպում։
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: