«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը Էդ Թադևոսյանը խոսում է Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարներից մեկի մասին, որն արվել է 2014 թվականին՝ կամերա-օբսկուրայով։ Լուսանկարում պատկերված է բազմաբնակարան շենք Գյումրիում։
Արմեն Տեր-Մկրտչյանն ինքը սարքում է լուսազգայուն մակերեսը՝ օգտագործելով ակվարելի թուղթ։ Յուրաքանչյուր կադրը բացառիկ է, վերջնարդյունքում նա ունենում է կադրի միայն մեկ օրինակ։