Play Video
Ֆիլհարմոնիկ #10. Անի Ղազարյան | Ջութակ

Երաժիշտների ընտանիքում մեծանալու և կարծես կանխորոշված` ջութակահար դառնալու, իր գործիքի հանդեպ վերաբերմունքի և մասնագիտական ճանապարհին ուսուցիչների ունեցած դերի, նվագախմբին միանալու, նվագախումբ-դիրիժոր և նվագախումբ-մենակատար հարաբերությունների, հանդիսատեսի դերի և շատ այլ թեմաների մասին է պատմում ՀԱՖՆ առաջին ջութակահար Անի Ղազարյանը։

Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։

Հեղինակային իրավունքներով պայմանավորված՝ Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան ցուցադրվել է միայն Բուն tv-ի հեռուստաեթերում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search