Play Video
Մեր թաղը #29 Աբովյան | Վարուժ Աղաջանյան

Պատմությունը

Աբովյան քաղաքի պատմությունը միաժամանակ և՛ նոր է, և՛ շատ հին։ Աբովյանը ստեղծված է Էլար Դարանի բնակավայրի հիման վրա, որն ունի շուրջ 5000 տարվա պատմություն, բայց Ժամանակակից Աբովյանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1963 թվականին։

Քաղաքի միջով փոքրիկ առու է հոսում։ Ժամանակին այդ առուն այնքան մաքուր է եղել, որ երեխաների սիրելի վայրն է եղել խաղալու և լողալու համար։ Ցավոք հիմա արտանետումների, թափոնների և արտադրական աղբի պատճառով այնքան է կեղտոտվել, որ պարզապես կյանքի համար վտանգավոր է այնտեղ լողանալը փոքրերին։

Քաղաքն անցյալում և ներկայում

Հեղինակ-կատարող Վարուժ Աղաջանյանը իր քաղաքի մասին պատմելիս հիշում է նաև, թե ինչպես է անցել իր և հասակակից ընկերների մանկությունը, ինչ տարբերություններ կան իր մանկության քաղաքի և ներկայիս Աբովյանի միջև, ինչու է կարևորում նոր սերնդին մեր ժողովրդական բակային խաղերի ուսուցումը․․․

Վարուժ Աղաջանյանը շատ մեծ ցավով է պատմում «Գառնի» կինոթատրոնի մասին, որը ժամանակին ակտիվ գործում էր և Աբովյանի բնակիչների ամենասիրելի հավաքատեղին էր։ Հիմա կինոթատրոնի փոխարեն տոնավաճառ է․․․

Հեղինակ-կատարողը ներկայացնում է նաև Կառլեն Նուրիջանյանի հեղինակած «Միհրը տապալում է ցուլին» արձանախումբը։ 1990-ականների կենսական ծանր պայմաններում արձանի ցուլի ականջը որպես մետաղ գողացվել էր, սակայն բարեբախտաբար հետագայում հնարավոր է եղել արձանը վերականգնել։

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search