Play Video
#9. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Արսեն Բաբաջանյան

🔹Որքանո՞վ է ժամանակակից Երևանը մտորումների, բանավեճերի, քննարկումների ու ներշնչանքի աղբյուր։
🔹Ի՞նչ դեր ունի «Երևան» վեպը ժամանակի իրականությունը վավերագրելու տեսանկյունից։
🔹Ի՞նչ նշանակություն ունի քաղաքի ձայնը վեպի համար։
🔹Արդյո՞ք նման են քաղաքի` ճգնաժամերի դիմակայությունները գրքում և ժամանակակից Երևանում։
🔹Ի՞նչ հարաբերություններ ունեն վեպի երկու գլխավոր կերպարներ Բուդաղյանն ու Փարսադանյանը։ Ինչքանո՞վ է հավանական, որ նրանք մեկ անձի տարբեր երկվություններ են։
🔹Արդյո՞ք վեպում ներկայացված ճարտարապետական հաղթանակը հետագայում տեղի ունեցավ նաև իրական Երևանում։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search