Play Video
#8. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Արտավազդ Եղիազարյան

🔹Արդյո՞ք ընդհանրություններ կան Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի և ժամանակակից «Երևան» ամսագրի միջև։
🔹Մկրտիչ Արմենի վեպը Երևանի քանդմա՞ն, թե՞ կառուցման պատմություն է։
🔹Որտե՞ղ է ձևավորվել ճարտարապետական ակտիվիզմը, ի՞նչ արձագանքներ է գտել այն «Երևան» վեպում և ժամանակակից Երևանում։
🔹Ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ վեպը մեր հասարակության վրա, եթե այն արգելված չլիներ։
🔹Կճանաչե՞ր արդյոք Բուդաղյանը իրեն ծանոթ Երևանը ժամանակակից Երևանում։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search