Play Video
8․Մեկ Լուսանկար | Գերման Ավագյան | Գայանե Հարությունյան

«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը Գայանե Հարությունյանը խոսում է Գերման Ավագյանի «Լոգանք Վարդենիսի հոգեբուժարանում» լուսանկարի մասին, որտեղ պատկերված է մերկ տղամարդ, կողքին 2 կանայք, որոնք հոգեբուժարանի աշխատակիցներ են։

Լուսանկարն արված է 2002 թվականի մարտ ամսին, և ենթադրելի է, որ հոգեբուժարանի` առանց պատշաճ ջեռուցման շենքում հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող տղամարդը բացի նրանից, որ անօգնական ու «ամոթալի» վիճակում է, նաև հավանաբար սաստիկ մրսում է։

Այս լուսանկարը և առհասարակ Գերման Ավագյանի մի շարք ֆոտոշարքեր, որոնց հերոսները հատուկ կարիքավոր մարդիկ են, ցույց են տալիս մարդկանց անտարբերությունը վերջիններիս հանդեպ….

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search