40-ականների ջազային առաջին հեղափոխության, բի բոփի, Խուլիո Կորտասարի և նրա ջազային գրականության շուրջ է ծավալվում «Ջազաբանության» այս թողարկումը:
Կքննարկենք՝
🔹Ինչո՞ւ էր Կորտասարի «Հետապնդողը» պատմվածքը գեղարվեստականացրել հենց Չարլի Փարքերի կյանքն ու գործունեությունը
🔹Ի՞նչ խնդիրներ էր դրել Կորտասարը ջազմենի և ջազային քննադատի փոխհարաբերությունների հիմքում
🔹Ի՞նչ տեսլական ուներ Կորտասարը ջազի Սև և Սպիտակ բաժանումների և ընկալումների վերաբերյալ
🔹Ինչո՞ւ էր Կորտասարը մարտահրավեր նետել բիթ սերնդի գրողների ջազային մոտեցումներին
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: