Play Video
#8 Արհեստ-Արվեստ | Էդգար Գրիգորյան Աննա Մինասյան

Քանդակագործ Էդգար Գրիգորյանն աշխատում է տարբեր նյութերով: Շեշտում է` քանդակը չի պարտադրում ստեղծագործության որևէ հստակ նյութ և կարող է լինել մետաղից, կերամիկայից, քարից կամ որևէ այլ նյութից. կարևորը գաղափարն է։

Էդգարի ստեղծագործությունների հիմքում տարբեր թեմաներ են` ժամանակակից աշխարհի ու մերօրյա իրականության հակադրություն, սոցիալական և բնապահպանական խնդիրներ և այլն։

Նրա կինը` սոցիոլոգ Աննա Մինասյանը, հիմնական աշխատանքին զուգահեռ խեցեգործության հնարավորություններն է հետազոտում: Նա փորձարկումներ է անում տարբեր որակի կավերով, տարբեր գույների ջնարակներով և հետաքրքիր արդյունքներ ստանում, որոնք կարևոր գիտելիք կարող են լինել այդ նյութերով ստեղծագործող մարդկանց համար։

Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search