🔹Ինչո՞ւ կարող էր խորհրդային գրաքննությունն արգելել «Երևան» վեպը հրատարակությունից շատ կարճ ժամանակ անց։
🔹Նույն ժամանակաշրջանում էլ ո՞ր վեպերն էին արգելվում խորհրդային գրաքննության կողմից։
🔹Ինչպե՞ս է զարգանում Մկրտիչ Արմենի հետագա գործունեությունը իր վեպի արգելումից հետո։
🔹Գրքի հերոսներ Բուդաղյանի և Փարսադանյանի պատկերացրած «նոր քաղաքի» մեջ ո՞րն էր հիմնական տարբերությունը։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և մշակութային մարդաբան, արձակագիր Լուսինե Խառատյանը։
«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։