Play Video
6․ Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Զարեհ Որբունի

Զարեհ Որբունին (1902-1980) վեպի բոլորովին նոր ըմբռնում բերեց՝ դիտարկելով վեպը ոչ թե որպես ազգային-սոցիալական հարցեր արծարծելու միջոց, այլ որպես գոյաբանական հետազոտություն։ Գրիգոր Պըլտեանի, Հրաչյա Սարիբեկյանի և Կարէն Ջալլաթեանի այս զրույցը, քննարկելով Որբունու կյանքը, ստեղծագործական ուղին և հատկապես «Հալածվածները» վիպաշարը, նրան արժևորում է որպես սփյուռքահայ գրականության առաջին սերնդի ամենազարգացած և հեռուն գնացող վիպագիրը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search