🔹Պատմական ո՞ր ժամանակաշրջանում է Մկրտիչ Արմենը գրել «Երևան» վեպը։
🔹Վեպում ներկայացված «մեռնող» Երևանը ո՞ր ժամանակաշրջանում էր ստեղծվել և ո՞ր տերությունների ազդեցության տակ էր գտնվել։
🔹Ինչո՞ւ էր Մկրտիչ Արմենը ցանկանում պահպանված տեսնել «արևելյան» Երևանը։
🔹Ինչպիսի՞ քաղաք էր վեպի Երևանը դեմոգրաֆիական և ճարտարապետական տեսանկյուններից։
🔹Ի՞նչ դեր ունեին քաղաքի «չայխանաներն» ու «քյաբաբխանաները» հասարակության համար։
🔹Սոցիալական տարբեր շերտերի ներկայացումը ինչպե՞ս էր արտացոլված Մկրտիչ Արմենի վեպում, ի՞նչ աշխարհակարգ էր տիրում արևելյան քաղաքներում և մասնավորապես Երևանում։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և պատմաբան Գայանե Այվազյանը։
«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։