Play Video
#5. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Նանե Սահակյան

🔹Ի՞նչ նոր բան է փոխանցում վեպը ընթերցողին, որը չի փոխանցվել պատմության, մշակույթի կամ բանավոր հիշողության միջոցով։
🔹Վեպում Երևանի հետ տեղի ունեցող փոփոխությունները առավելապես քանդմա՞ն թե՞ մոդեռնիզացիայի պատմություն են։
🔹Վեպում ցիկլիկ կրկնվող ի՞նչ գործընթացներ կան նկարագրված։
🔹Արդյո՞ք քաղաքում ֆիզիկական ենթակառուցվածքների փոփոխություններն ազդում են քաղաքային կյանքի և մարդկային հարաբերությունների վրա։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և լրագրող Նանե Սահակյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search