Play Video
#4 Երևանի փողոցներում | Մարիամ Թերզյան | Կոմիտաս

Մարիամ Թերզյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2018 թվականից։ Մանկությունից նկարել է և երազել մանկական գրքերի նկարազարդող դառնալու մասին, սակայն օրերից մի օր նկարչությունն իրեն սպառել է Մարիամի համար և զբաղմունքի նոր ոլորտ բացահայտելու հեռանկարով՝ սկսել է լուսանկարել սկզբում տեսախցիկով, ապա՝ հեռախոսով։

Հեռախոսով լուսանկարելու առավելությունները թվարկելիս Մարիամը նշում է, որ հատկապես փողոցային լուսանկարչության համար այն շատ հարմար է, արագ և աննկատ, իսկ տեսախցիկը երբեմն խանգարում է որսալ հենց այն կադրը, որ ցանկանում էր, որովհետև մարդիկ մինչև կադրը ֆիքսելը նկատում էին իրեն։ Հեռախոսը հարմար է նաև լուսանկարը սոցցանցերում արագ տեղադրելու տեսանկյունից։

Մարիամը հաճախ է լսում, որ հեռախոսով լուսանկարելը լուրջ չէ, սակայն ինքն այդպես չի կարծում․ հեռախոսը պարզապես հերթական գործիքն է լուսանկարչությամբ զբաղվելու համար։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Մարիամը քայլում է Կոմիտասի փողոցով, լուսանկարում հետաքրքիր դրվագներ, դետալներ և մարդկանց ու խոսում լուսանկարիչ դառնալու իր անցած ճանապարհի մասին։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search