Play Video
#3 Արհեստ-Արվեստ | Բէլա Պողոսյան

Ժամանակակից արվեստագետ Բէլա Պողոսյանը հետազոտում է կոլեկտիվ հիշողության, դուալիզմի և ինքնության թեմաները, որոնք էլ հենց ընկած են նրա գործերի հիմքում:

Բէլայի աշխատանքներում մեծ տեղ է զբաղեցնում ինտուիտիվ նկարչությունը:

Նրա աշխատանքային հիմնական նյութերից է քարը, որի վրա նկարում և փորագրում է:

Բացի կոնցեպտուալ բաղադրիչից` փորագրությունը Բէլայի համար նաեւ էքսպերիմենտ է. նրան ի սկզբանե հետաքրքրել է, թե ինչ են զգացել առաջին մարդիկ, որոնք որոշել են պարզունակ ինչ-որ բաներ փորագրել քարին։

Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search