Ալեք Բայանդուրյան Լևասգանին լուսանկարչությամբ տարվել է «պատահաբար»։ Մոտ 15 տարի առաջ, երբ իր որդին Բարսելոնայում ցանկացել է օպերատորություն սովորել, Ալեքը փորձարկել է տեսախցիկները, որ սարքին լինեն, և հենց այդ փորձարկումների ընթացքում էլ առաջացել է լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն։
Լուսանկարչությունը Ալեք Բայանդուրյանի համար ի սկզբանե եղել է գեղանկարչությանը փոխարինող ինքնարտահայտման միջոց. նա երբեք իրեն պրոֆեսիոնալ լուսանկարիչ չի համարել։
Սկզբում փողոցային լուսանկարչությամբ է զբաղվել, և իր առաջին ցուցադրությունն էլ Բարսելոնայում նման լուսանկարներով է եղել։
Հետագայում, հանգամանքների բերումով և գեղանկարչի ձիրքով պայմանավորված, ավելի խորացել է nude լուսանկարչության մեջ։
Խոսելով լուսանկարելու տեխնիկական կողմի մասին` Ալեքը նշում է, որ բացառապես ժապավենային խցիկով է նկարում, երբեք չի ունեցել թվայինը և անգամ տեխնիկային չի տիրապետում։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Ալեք Բայանդուրյանը նկարում է Երևանի ամենահանգիստ և զով թաղամասերից մեկի` Նոր Նորքի տարբեր վայրեր, տարբեր բնակիչների` իրենց իսկ միջավայրում։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։