Play Video
19․ Սփյուռք․ քննական անդրադարձներ | Սփյուռք և Հայաստան․ գիրք հրատարակելու մարտահրավերները

🔹Ի՞նչ խնդիրների են բախվում գրահրատարակիչները Հայաստանում և Սփյուռքում։
🔹Ի՞նչ գործառույթ է իրականացնում «գրքի գործակալը»։
🔹Ինչպիսի՞ն է ժամանակակից ընթերցողն առհասարակ, և ինչպե՞ս է թուրք ընթերցողն ընդունում հայ հեղինակների գրքերը։
🔹Ինչո՞ւ է կարևոր խմբագրի դերը հատկապես երիտասարդ հեղինակների ստեղծագործական ճանապարհին, և ինչո՞ւ մենք ունենք լավ խմբագիրների պակաս։
🔹Ժամանակակից արևելահայ ընթերցողները արևմտահայերեն ստեղծագոծող ո՞ր հեղինակներին են առավելապես կարդում։

Այս և այլ հարցեր են «Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը քննարկում Կարէն Ջալլաթեանը, Թուրքիայում «Արազ» հրատարակչության հիմնադիր Եդուարդ Թովմասեանն ու «ԱՐԻ գրականության հիմնադրամ»-ի հիմնադիր Արևիկ Աշխարոյանը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search