Play Video
19․Մեկ Լուսանկար | Անի Տագեր | Սոնա Մնացականյան

«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը լուսանկարիչ Սոնա Մնացականյանը խոսում է Անի Տագերի աշխատանքներից մեկի մասին, որտեղ առաջին հայացքից տեսնում ենք երեք ժպտուն, բարձր տրամադրությամբ երիտասարդների դիմապատկեր։

Սակայն լուսանկարը մանրամասն ուսումնասիրելիս հասկանում ենք, որ հերոսները Իսրայելի ոստիկանության ռազմական ստորաբաժանման ծառայողներ են` բավականին վտանգավոր մարդիկ, որոնք հսկում են տեղի Հին քաղաքի քրիստոնեական տաճարը։

Ծառայողները զինված են, և հասկանալի է, որ նման լուսանկար ստանալու համար խիզախություն է պետք լուսանկարչին, որ հանդգնի այդքան մոտենալ նրանց` ընդհուպ մինչև հատելով անձնական սահմանը։

Լուսանկարի հերոսների հայացքներից հասկացվում է, որ ուղղակի կոնտակտ է եղել լուսանկարչի հետ, ինչի շնորհիվ էլ Անի Տագերին հաջողվել է ստանալ յուրօրինակ, հակասական կերպարներ, որոնք տարբերվում են իրենց մասին եղած մեր նախնական պատկերացումներից։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search