«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը Ռուբինա Մարկոսեանը խոսում է էրիկ Գրիգորյանի՝ 2002 թվականին Իրանի երկրաշարժից հետո արված լուսանկարներից մեկի մասին, որտեղ ավերածությունների ու փլատակների փոխարեն երևում է մարդկային հոգեվիճակ․ լուսանկարում տեսնում ենք անչափահաս տղայի, որը մահացած հոր տաբատն է գրկել, ում պետք է հուղարկավորեն։
Շուրջբոլորը մեծահասակներ են, երևում է, որ մեծ դժբախտություն է տեղի ունեցել, բայց երեխան իր ցավի մեջ միայնակ է և անտեսված։
Ի դեպ՝ այս լուսանկարը 2003 թվականին արժանացել է նաև WordPress photo-ի գլխավոր մրցանակին։