«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը ներկայացնում է մի լուսանկար, որի հեղինակը 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանն է։
Աբգարի մահից հետո հայրը՝ Գեղամ Նազարյանը, տղայի դարակից գտնում է խցիկ, մեջը՝ նկարված և չերևակված ժապավեն, և խնդրում է Փիրուզային երևակել։
Լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված է Աբգարի հայրը՝ Գեղամը, շատ է տպավորում Փիրուզային։ Թվում է, թե սովորական ամառային մի օր է, ընտանիքը ժամանակ է անց կացնում բնության գրկում, լուսանկարն էլ որակապես տուժել է 12 տարի չերևակվելու հետևանքով, բայց միևնույնն է՝ այն ունի հիշողություն և զգացմունքային լիքց է փոխանցում նայողին։
Լուսանկարի արժեքը ավելի է բարձրանում նաև պայմանավորված այն գիտակցմամբ, որ Աբգարն այն հեղինակել է ընդամենը 6 տարեկանում, իսկ հիմա ինքն այլևս չկա․․․