Play Video
14․Մեկ Լուսանկար | Ռուբեն Մանգասարյան | Նազիկ Արմենակյան

Նազիկ Արմենակյանը լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Քաղաքը մթության մեջ» շարքը խորությամբ ուսումնասիրել է 2019 թվականին` 4plus -ի հերթական նախագծերից մեկի շրջանակներում։ Շարքը Հայաստանում մութ ու ցուրտ տարիների մասին է և հակառակ այն սպասումներին, որ Ռուբեն Մանգասարյանի այս շարքն էլ պետք է որ վավերագրություն լիներ այն մասին, թե ինչպես են մարդիկ պայքարել մթի ու ցրտի դեմ, լուսանկարիչը լրիվ այլ կոնցեպտով է մոտեցել թեմային։

Լուսանկարներից մեկում, որն առավել շատ է գրավել Նազիկ Արմենակյանին, Ալեքսանդր Սպենդիարյանի արձանն է, որտեղ լուսավորված է այն հատվածը, որտեղ նրա անունն է գրված, շատ սպառնալից կերպով լուսավորված է նաև արձանի ձեռքը, և կադրում երևում է նաև լուսանկարչի սիլուետը։

Ռուբեն Մանգասարյանն այս շարքում փորձել է լույսի մեկ աղբյուրով լուսավորել քաղաքի որոշ ֆրագմենտներ և դետալներ` կարծես ցույց տալով քաղաքի վրա ընկած ծանր մութը….

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search