«Ջազաբանության» վերջին թողարկումը նվիրված է 90-ականներին ասպարեզ դուրս եկած ջազի և հիփ-հոփի փոխհարաբերություններին, աֆրոամերիկյան արվեստի այս երկու դրսևորումներից ծնված ուղղություններին՝ Jazz rap, jazz swing, jazz hip և այլն:
🔹Ի՞նչը հիմք դրեց ջազի և հիփ-հոփի երկխոսությանը
🔹Ովքե՞ր են կանգնած Jazz rap-ի ակունքներում
🔹Ինչո՞ւ էր Գուրուն ուզում ջազը փողոց վերադարձնել
🔹Փողո՞ց, թե՞ համերգասրահ, ընդհատակյա՞, թե՞ էլիտար
🔹Ի՞նչն էր միավորում Գիլ Սքոթ Հերոնին, Իզմաիլ Բաթերֆլայ Բաթլերին Լենգսթոն Հյուզի, Ամիրի Բարաքային
🔹Ինչո՞ւ Քենդրիք Լամարի արվեստը դարձավ «Black lives matter» շարժման երաժշտական հիմնը:
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: