«Ջազաբանության» վերջին թողարկումը նվիրված է 90-ականներին ասպարեզ դուրս եկած ջազի և հիփ-հոփի փոխհարաբերություններին, աֆրոամերիկյան արվեստի այս երկու դրսևորումներից ծնված ուղղություններին՝ Jazz rap, jazz swing, jazz hip և այլն:
Ի՞նչը հիմք դրեց ջազի և հիփ-հոփի երկխոսությանը
Ովքե՞ր են կանգնած Jazz rap-ի ակունքներում
Ինչո՞ւ էր Գուրուն ուզում ջազը փողոց վերադարձնել
Փողո՞ց, թե՞ համերգասրահ, ընդհատակյա՞, թե՞ էլիտար
Ի՞նչն էր միավորում Գիլ Սքոթ Հերոնին, Իզմաիլ Բաթերֆլայ Բաթլերին Լենգսթոն Հյուզի, Ամիրի Բարաքային
Ինչո՞ւ Քենդրիք Լամարի արվեստը դարձավ «Black lives matter» շարժման երաժշտական հիմնը:
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: