«Այն ամենն ինչ դու անում ես, ծես է, ոչ թե փերֆորմանս»
Սեսիլ Թեյլոր
«Ջազաբանության» այս հաղորդումը նվիրված է աֆրոամերիկացի ջազմեն, պոետ, միջդիսցիպլինար արտիստ Սեսիլ Թեյլորին: Քննարկում ենք Սև գեղագիտության՝ Թեյլորի մոտեցումները Free Jazz-ի և Jazz Poetry-ի համատեքստում:
Խոսում ենք Քաղաքացիական շարման, Umbra Poets և Spiral Arts Alliance արվեստի խմբավորումների և ընդհատակյա աֆրոամերիկացի արվեստագետների կենտրոնի՝ Five Spot ակումբի մասին:
Քննարկում ենք՝
🔹Ինչի՞ մասին էր Թեյլորի սինկրետիկ արվեստը։
🔹Ի՞նչ էր ներկայացնում Թեյլորի Կեղծ կամ գրաֆիկական նոտագրությունը։
🔹Ինչո՞ւ էր Թեյլորն իր գործունեությունը կապում Վուդույի հետ։
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով: