🔹1920-ականներին ինչպիսի՞ն էր պետական քաղաքականությանը մշակույթի ոլորտում։
🔹 Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը ինչպե՞ս է առնչվում կամ հակադրվում ժամանակի տարվող քաղաքականությանը։
🔹Ի՞նչ տարբերություններ կային վեպում ներկայացվող դեպքերի և զուգահեռաբար ընթացող իրականության միջև։
🔹Ինչ հանգամանքներ են ազդեցություն ունեցել Մկրտիչ Արմենի` որպես գրողի ձևավորման վրա։
🔹
Ի՞նչ ազդեցություն է ունեցել Մկրտիչ Արմենի` կինոսցենարիստի կրթությունը իր գրական գործերի, մասնավորապես «Երևան» վեպի վրա։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և ռեժիսոր, մշակութային քննադատ Դավիթ Ստեփանյանը։
«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։