«Անասուններ» անիմացիոն նախագծի, «անասուն» բառի իմաստային նրբերանգների, մեր և այլ ժողովուրդների մոտ հումորի տարբեր ընկալումների, պատերազմական և էկզիստենցիալ իրավիճակներում հումոր անելու սահմանների, արհեստական բանականության տված հնարավորությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին «Կոֆե՞ Կենտրո՞ն» հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են զրուցում Նազելի Օհանյանը և անիմատոր Բաբկեն Նավասարդյանը։
Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից:
Նկարահանումն իրականացվել է :Բուն ակումբում: