«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է «Թռչող տերևների երգը» ֆիլմի հեղինակ Արմինե Անդան։
Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում կինոյում իրենց առաջին քայլերն անող ռեժիսորներն են, նրանց ավարտական աշխատանքներն ու դեբյուտային ֆիլմերը։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործությունները, մեծ կինո տանող ճանապարհի երազանքներն ու գալիքի վերաբերյալ ակնկալիքները։
Հաղորդաշարն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: