Play Video
#11. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Տիգրան Մաթոսյան

🔹 Ինչպիսի՞ն էր 1920-ականների վերջի և 1930-ականների Երևանը, և ի՞նչն է փորձել պահպանել Մկրտիչ Արմենը վեպում գեղարվեստականորեն ներկայացնելու համար։
🔹Ի՞նչ նշանակություն ունի վեպը ժամանակի պատմության ուսումնասիրության տեսանկյունից։
🔹Ինչպիսի՞ն է վեպի վերաբերմունքը գաղութատիրությունը։
🔹1936 թվականի հոդվածներից մեկում Նաիրի Զարյանը ի՞նչ մեղադրանքներ է հասցնում Մկրտիչ Արմենին, և որքանո՞վ էին այդ մեղադրանքները համապատասխանում իրականությանը։
🔹Արդյո՞ք հենց մեզ հայտնի պատճառներով է վեպն արգելվել։
🔹Ինչպիսի՞ն էր ռուս բնակչության ներկայացվածությունը Երևանում 1920-30-ականներին։
🔹Ո՞րն է հեղինակի ուղերձը Երևանի ապագայի վերաբերյալ ճարտարապետական տեսանկյունից։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և պատմաբան Տիգրան Մաթոսյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search