Ժամանակակից արվեստագետ Պալադյա Բաշուրովան հիմնականում տեքստիլ աշխատանքներ է անում, նաև զբաղվում բատիկայով, զարդերի և այլ իրերի պատրաստմամբ։ Նրան դուր է գալիս նախնիների ավանդույթները շարունակելու գաղափարը։
Պալադյայի գործերը հիմնականում կանանց նկատմամբ բռնության, ինչպես նաև պատերազմի և խաղաղության թեմաներով են։
Նրա համար արվեստով զբաղվելը նախ և առաջ տարբեր նյութերի, տարբեր տեխնիկաների համադրությունների ուսումնասիրությունն է։
Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը:
Շարքի մյուս թողարկումները