Play Video
10․ Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Վահէ Օշական

Կյանքի ինչպիսի՞ ուղի ուներ Վահէ Օշականը, ինչո՞ւ երկար տարիներ չի կարողացել այցելել Խորհրդային Հայաստան, ինչպե՞ս է այդ շրջանում կապ պահել Հայաստանի հետ, անձամբ լինելով դաշնակցական՝ ի՞նչ տարաձայնություններ է ունեցել ՀՅԴ-ի հետ, ինչպե՞ս էր Վահէ Օշականը դիրքավորվել որպես գրող և մտավորական, ի՞նչ էկզիստենցիալ հարցեր ու թեմաներ էր արծարծում իր ստեղծագործություններում, ի՞նչ էր իրենից ներկայացնում նրա՝ 1950 թվականին հրապարակած գրական հռչակագիրը։

Կարէն Ջալլաթեանի, Սիրանուշ Դվոյանի և Կարեն Ղարսլյանի այս զրույցը լույս է սփռում Վահէ Օշականի կենսագրության և սփյուռքահայ գրականության մեջ նրա ունեցած դերի վրա։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search