Play Video
#10 Ջազաբանություն. Ջեք Քերուեք․ ջա՞զ, թե՞ գրականություն

«Ես ուզում եմ ջազ պոետ համարվել, ով կիրակնօրյա կեսօրվա ջեմ-սեյշնի ժամանակ երկար բլյուզ է նվագում:» Ջեք Քերուեք

Շարունակելով բիթնիկների և ջազի թեման՝ «Ջազաբանության» այս թողարկմանը խոսելու ենք Ջեք Քերուեքի մասին և քննարկենք հետևյալ հարցերը․

🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում Քերուեքի անվանած բոփ/ջազ գրելաոճը կամ ինքնաբուխ արձակը։
🔹Ինչո՞ւ հենց բոփը դարձավ բիթնիկների և Քերուեկի գրականության սաունդթրեքը։
🔹Ո՞վ էր Քերուեքի կերտած ջազմենների նախատիպը։
🔹Ի՞նչ փախհարաբերությունների մեջ էր Քերուեքը ջազմենների հետ
🔹Ինչո՞ւ Քերուեքի ջազային գործունեությունն այդպես էլ չհանրայնացավ։

Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:

«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search