Play Video
#10. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Անահիտ Արամունի Քեշիշյան

🔹Ինչպիսի՞ն են «Երևան» վեպն ու առհասարակ Երևան քաղաքը «դրսի աչքով» ընթերցողի/նայողի դիտանկյունից։
🔹Ինչո՞վ է վեպի Երևանը տարբերվում ժամանակակից Երևանից։
🔹Ի՞նչ դեր ունի Մկրտիչ Արմենի այս վեպը Երևանը՝ որպես գործող քաղաք պատկերելու տեսանկյունից։
🔹Որո՞նք են այն տարրերը, որոնցով «Երևան» վեպը կարելի է մոդեռնիստական համարել։
🔹Ինչպե՞ս է Մկրտիչ Արմենը փորձում վեպի նկատմամբ խորհրդային գրաքննադատություններին հակազդել իր «Ինչպե՞ս են գրվում վեպերը» հոդվածում։
🔹Արդյո՞ք խորհրդային իրականությունն արտացոլվում է «Երևան» վեպում։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և բանասեր Անահիտ Արամունի Քեշիշյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search