Play Video
#1. Երևան․ Մկրտիչ Արմեն | Թագուhի Ղազարյան | Սոնա Մնացականյան

Ե՞րբ է գրվել և ե՞րբ է հրատարակվել Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը, գաղափարական ի՞նչ հոսանքների հետ առնչակցություններ ունի, ինչպե՞ս է օրիենտալիզմն արտացոլվել գրքում, այս և այլ հարցերի շուրջ են զրուցում Թագուհի Ղազարյանը և գրականագետ Սոնա Մնացականյանը։

«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search