Play Video
#1 Երևանի փողոցներում | Արման Հարությունյան | Կենտրոն

Արման Հարությունյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2015 թվականից, երբ ուսանում էր Ավստրիայում, հիմնական զբաղմունքը ֆիլմեր դիտելն էր, և ժամանակի մնացած հատվածը ազատ էր մնում։ Նա ֆիլմերից ստացած տպավորություններն է փորձել գտնել քաղաքի փողոցներում։

Ներկայումս Արմանը զբաղվում է և՛ անալոգային, և՛ թվային լուսանկարչությամբ` վստահ լինելով, որ կարևորը լուսանկարի ասելիքն է, ոչ թե նկարման տեխնիկան կամ սարքի որակը։ Արմանը բացի լուսանկարչությունից նաև վավերագրական ֆիլմեր է նկարում։ Նրա առաջին` «Դեկտեմբեր» ֆիլմը մի շարք փառատոնների է մասնակցել։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի առաջին թողարկմանը նա շրջում է քաղաքի կենտրոնական հատվածներով, նկարում մարդկանց, նրանց զբաղմունքները և առօրյան, խոսում վավերագրական լուսանկարիչ լինելու բարդությունների, առհասարակ լուսանկարչության ոլորտում եղած խնդիրների և այլ թեմաների մասին։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search