Դերասան-բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանը պատմում է հարազատ Գյումրիի կոլորիտային թաղամասերի, Գյումրիում իր հիմնադրած «Մտորումների թատրոնի», քաղաքի բնակիչների ու հին շենքերի մասին՝ ներկայացնելով նրանց հիմնական զբաղմունքները, նիստուկացը, ավանդույթներն ու բարքերը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: