Էջմիածին քաղաքի պատմության մասին համապարփակ տեղեկություններ ստանում ենք պատմազգագրական թանգարանից, որտեղ պահվում են մ․թ․ա․ 1-ին դարից սկսած փաստական նյութեր․․․
Էջմիածին քաղաքի ներկայիս հրապարակում՝ կլոր ծաղկանոցի տեղում, նախկինում եղել է իջևանատուն։
Բացի այդ իջևանատնից՝ քաղաքն ունեցել է ևս երեք իջևանատուն՝ մեկը՝ քաղաքի սկզբում, մյուս երկուսը՝ ներկայիս Մաշտոցի և Խորենացու փողոցներում։
Քաղաքն ունեցել է չորս հացի փուռ, ինչը բավականին շատ էր այնպիսի փոքր բնակչության համար, ինչն ուներ Էջմիածինը 20-րդ դարասկզբին։
Ճարտարապետությունը
Էջմիածնի ամենանշանավոր և ճարտարապետական առումով ուշագրավ փողոցներից մեկը ներկայիս Մաշտոցի փողոոցն է, որը մ․թ․ա․ 1-ին դարում Արքունական փողոց է կոչվել, այնուհետև՝ Երևանի շոշ, խորհրդային շրջանում՝ Մյասնիկյան փողոց։
Այս փողոցում նախկինում եղել են հետաքրքիր ճարտարապետությամբ առանձնատներ, որտեղ ապրել են համեմատաբար հարուստ խավի մարդիկ՝ բժիշկներ, մտավորականներ և այլն․․․
Էջմիածնում թաղամասերն առանձնացված են և ժողովրդի մեջ հայտնի են տվյալ թաղում ապրող ամենանշանավոր մարդկանց անուններով՝ Սողոմոնենց քուչա, Փոթիենց քուչա, Գրիշ աղայենց քուչա և այլն։
Քաղաքի պատմության, կոլորիտի, տեսարժան վայրերի և այլ հետաքրքիր մանրամասների մասին է պատմում Վաղարշապատի պատմազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին:
Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը:
Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: