Միաժամանակ երկու գործիք նվագելու, և՛ ջազային, և՛ սիմֆոնիկ երաժշտության բնագավառներում իր ակտիվության, ֆիլհարմոնիկ նվագախմբին միանալու, դիրիժոր-նվագախումբ հարաբերությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին է պատմում ՀԱՖՆ թավջութակահար Նիկողայոս Վարդանյանը։
Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։