Play Video
18․ Սփյուռք․ քննական անդրադարձներ | «Յառաջ» թերթը

«Յառաջ» թերթը ստեղծվել է 1925 թվականին Փարիզում Շաւարշ Միսաքեանի կողմից։ 1957 թվականից ի վեր, երբ մահացավ Շաւարշ Միսաքեանը, պարբերականի գլխավոր խմբագիր դարձավ վերջինիս դուստրը՝ Արփիկ Միսաքեանը, որը ղեկավարեց թերթը ավելի քան կես դար՝ մինչև 2007 թվականը։ Արփիկ Միսաքեանի խմբագրության այս երկարատև շրջանում ստեղծվեց «Յառաջ» թերթի «Միտք և արուեստ» բաժինը և ձեռնարկվեց «Յառաջ» մատենաշարի հրատարակումը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Կարէն Ջալլաթեանը, Մարիամ Կարապետյանն ու «Յառաջ» թերթին աշխատակցած Արփի Թոթոյեանը խոսում են պարբերականի գործունեության և սփյուռքյան մամուլում և հասարակական-մշակութային կյանքում իր ունեցած նշանակության մասին։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search