Գաղութատիրության թեմայով ցուցահանդեսների և ռուս-ուկրաինական պատերազմի, անհատական մակարդակում ֆիզիկական ազատագրման դերի, արցախյան պատերազմի և մեր երկրի ինքնիշխանության հնարավոր կապի, մեր ինքնության հետ կապված հարցերի, Շառլ Ազնավուրի և Արշիլ Գորկիի ֆենոմենի, տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների, սեքսուալ հեղափոխության անհրաժեշտության, առհասարակ մարդկանց սեռականության և այլ հետաքրքիր թեմաների մասին են զրուցում Նազելի Օհանյանը և արվեստագետ Սամվել Սաղաթելյանը։
Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից: