Ինչպիսի՞ն է մեր ժամանակաշրջանը մշակութային առումով, մշակույթի դերը և նրա հանդեպ վերաբերմունքը փոխվե՞լ է արդյոք, ի՞նչ դեր ունեն մշակութային վերլուծությունն ու քննադատությունը, որո՞նք են մշակութային լրագրության առանձնահատկությունները, զրուցում են Նազելի Օհանյանը և լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը։
Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեմաներից:
Նկարահանումն իրականացվել է :Բուն ակումբում: