Play Video

1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Հինգերորդ թողարկման մեջ «Չորս պատմություն իշխանության մասին» ժողովածուի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, գրքի գլխավոր խմբագիր, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և մշակութային մարդաբան Նիկոլ Մարգարյանը։

Դիտեք նաև՝

Search