Play Video
Ժամանակակից արվեստի ինստիտուտ / Նազարեթ Կարոյան. Վահե Բուդումյան

Ուրախ ենք ներկայացնելու Արվեստի քննադատության ու կուրատորական հետազոտությունների դպրոցի նոր կրթական ծրագիրը եւ հրավիրում ենք սովորելու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են արվեստի հետազոտական նախագծերի ու արվեստի քննադատության հարցերով։ Դիմորդները պետք է ունենան արվեստի եւ արվեստի պատմության կամ մշակույթի եւ հումանիտար մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, ազատորեն կարդան ու հասկանան անգլերեն։

Կրթական ծրագրի ընդհանուր նկարագրությունը

Արվեստի գործի ստեղծումն այսօր դժվար է պատկերացնել առանց հետազոտական հատվածի։ Ժամանակակից արվեստի համար հետազոտությունը կենսական գործողություն է։ Այդ աշխատանքը կատարվում է ոչ միային գործի ստեղծման, այլեւ հաճախ ներկայացման փուլում։ Դա երբեմն այլ բան չէ քան բուն հետազոտության ներկայացումը՝ իր առանձնահատուկ ցուցադրական տեսքով։

Մյուս կողմից ժամանակակից արվեստը դժվար է ընկալել առանց դրան համարժեք քննադատության։ Քննադատական մոտեցումը հանրային պատկերացումների մեջ հնարավորություն է ընձեռում տեղ տալ բոլոր այն նոր սահմանումներին, լեզուներին ու կոդերին, որոնցով արվեստագետները ներկայանում են իրենց յուրաքանչյուր նոր առաջարկում։

Բայց հետազոտությունը եւ քննադատությունը փոխկապակցված, հետեւաբար նաեւ փոխատեղվող գործողություններ են։ Այսօր արվեստը քննադատության ուժից օգտվում է նույնքան, եթե ոչ ավելի շատ, որքան բուն արվեստի քննդատությունը։ Մյուս կողմից արվեստի քննադատությունը դժվար է պատկերացնել ՝ առանց բուն ստեղծագործության եւ դրա համատեքստի քիչ թե շատ խորքային հետազոտության։

Տեղեկատվությանը մանրամասն ծանոթանալու համար այցելեք ԺԱԻ դպրոցի կայքէջ. https://www.ica.am/hy/admission

Ուշադրություն՝ դիմումների փաթեթները ընդունվում են մինչև ս.թ. մարտի 20-ը:

Դիտեք նաև՝

Search