Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան քննարկում են, թե ինչպես ստեղծվեց «Կանչ թրավելը» և փոխեց դպրոցական էքսկուրսիաների բովանդակությունը։ Համահիմնադիր Էդգար Վարդանյանը պատմում է իր և ընկերոջ նախագծի մասին. սկզբում արշավներ, իսկ հիմա` արդեն տարատեսակ էքսկուրսիաների, ճամբարների և էքսկուրսավարների դպրոց։
Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։