Թրի ու մոգության աշխարհներում | Ֆանտաստիկ փոդքաստ

Ֆենթեզին վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում ոչ միայն հասցրել է բյուրեղանալ ու կողմնորոշվել իր գլխավոր ստրուկտուրային առանձնահատկություններում (շնորհիվ Թոլքինի), այլև ճյուղավորվել է` ձևավորելով առանձին ուղղություններ ու անգամ թափանցելով գիտական ֆանտաստիկայի տարածքը։ Գրականության մեջ, կինոյում ու խաղերում ժանրի անցյալի, ներկայի ու ապագայի մասին Ֆանտաստիկ փոդքաստի շրջանակներում զրուցում ենք արվեստաբան Արթուր Աթայանի հետ։ Արման Գասպարյանի հեղինակային […]

Երկնագույն ծաղիկ | Այստեղ աշխատում է Եղիշե Չարենցը

1935 թվականին Կոմիտասի մահվան կապակցությամբ Չարենցը գրում է «Կոմիտասի հիշատակին» պոեմը․․․ Կոմիտասին հրաժեշտ տալուց հետո դագաղի մոտ դրված ծաղկեպսակներից մեկից Չարենցը վերցնում է մոմե երկնագույն մի ծաղիկ՝ որպես հուշ սիրելի Կոմիտասից։

Արհեստական vs բանական | Կարեն Հովհաննիսյան | ԱԲ-ն ռազմական ոլորտում, ժամանակակից պատերազմները

Այս էպիզոդում մեր հյուրն է ռազմական ոլորտի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ով մեզ տանում է արհեստական բանականության ռազմական կիրառությունների բարդ և զգայուն աշխարհ։ Հյուրի հետ խոսել ենք ժամանակակից հակամարտությունների՝ 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմից մինչև ռուս-ուկրաինական ընթացիկ բախմունը և լարվածությունը Գազայում։ Քննարկել ենք, թե ինչպես են տարբեր երկրներ ինտեգրել ԱԲ տեխնոլոգիաները իրենց ռազմավարություններում: Խոսել ենք մեծ տերությունների […]

Ճշմարտության հիմնահարցը մշակույթի տարբեր շրջափուլերում

🔹 Ի՞նչ է ճշմարտությունը,🔹 Ինչո՞ւ է կարևոր ճշմարտությունը,🔹 Հիպիների հանդիպումն առյուծների հետ,🔹 Ճշմարտության մինչարդիական մոտեցում,🔹 Ճշմարտության արդիական մոտեցում,🔹 Լուսանցքային ճշմարտություններ,🔹 Ճշմարտությունը մեկնաբանող անձինք,🔹 Էջմիածնի Սբ․ տաճարի կառուցման պատմությունը,🔹 Մշակութային սպեկտորի ընդլայնում,🔹 Նոր տիպի էլիտաներ,🔹 Ճշմարտության հետարդիական մոտեցում. զուգահեռ ճշմարտություններ,🔹 Ճշմարտության հայեցակարգի փոփոխության ազդեցությունը մշակույթի և կրթության վրա։ «Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 […]

Էթիկան հաղորդակցության ոլորտում | Բուն զրույց․էթիկա

🔹 Արդյունավետ հաղորդակցությունն էթիկայի համատեքստում,🔹 Հաղորդակցության կանոններն ու հմտություններն աշխատանքային և կրթական միջավայրում,🔹 Կեղծ, ուռճացված հարգանքի խնդիրը հաղորդակցության ոլորտում,🔹 Սոցիալական մեդիան որպես հաղորդակցության ուրույն մոդել,🔹 Էթիկական նորմերը VIP անձանց հետ շփման ընթացքում,🔹 Մշակութային զգայունությունն այլազգի անձանց հետ հաղորդակցման ժամանակ։ Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի […]

Պրելյուդ | Երաժշտական ժանրերի պատմություն

🔹 երաժշտական ժանրեր,🔹 պրելյուդի դիրքը ստեղծագործության մեջ,🔹 առանձին պրելյուդներ,🔹 պրելյուդները դասավանդման մեջ,🔹 պրելյուդ բառի ծագումնաբանությունը,🔹 առաջին պրելյուդները,🔹 պրելյուդը բարոկկո ժամանակաշրջանում,🔹 բարոկկո սյուիտ,🔹 կարճ տևողությամն սյուիտներ,🔹 իմպրովիզացիոն ազատությունը պրելյուդներում,🔹 ֆրանսիական ազատ ռիթմով պրելյուդներ և հնդկական ռագաներ,🔹 Բախի պրելյուդները,🔹 սկորդատուրա,🔹 Բախի պրելյուդների և ֆուգաների շարքերը,🔹 տոկատ,🔹 Հենդելը դեմոկրատացնում է դասական երաժշտությունը։ Նոկտյուրն, սկերցո, մենուետ և խորալ։ Ինչո՞վ […]

ԵՄ-ի հարավկովկասյան քաղաքականությունը | Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն

🔹 Արդյո՞ք ԵՄ-ն ունի հատուկ ռազմավարություն մեր տարածաշրջանում,🔹 ԵՄ-ն և մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրները,🔹 Եվրոպան և Հայ-Ադրբեջանական խաղաղության պայմանագիրը,🔹 Արդյո՞ք Գերմանիան ունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միջնորդ լինելու պատրաստակամություն,🔹 Հնարավո՞ր է արդյոք կասեցնել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության գործունեությունը,🔹 Հունգարիան, Իտալիան և ԵՄ ներկայիս քաղաքականությունը,🔹 ԵՄ-ն և Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները,🔹 Որքանո՞վ են իրատեսական Հայաստանի՝ Եվրոպային մոտենալու […]

Խմբագրումներ | Այստեղ աշխատել է Եղիշե Չարենցը

1932 թ․ Երևանում հրատարակված «Երկեր» միահատորյակի առաջաբանում Չարենցը գրում է․ «Նյութերից մի քանիսում ես կատարել եմ լեզվական և ոճային թեթև փոփոխություններ։ Միայն «Դանթեական առասպելից» ես դուրս եմ գրել մի ամբողջ գլուխ, որը ժամանակին գրված է եղել ազգամիջյան կոտորածների բովանդակ զարհուրանքը պատկերելու նպատակով, սակայն ոչ միայն կարող է թվալ գեղարվեստական տեսանկյունից վուլգար ր անհամոզեցուցիչ, այլև առիթ […]

Դիլեմա 88․ Հայաստան-Կենտրոնական Ասիա

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, դիվանագետ Հրաչյա Թաշչյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Հայաստան-Կենտրոնական Ասիա հարաբերությունները։ 🔹 Ի՞նչ ասել է Միջին կամ Կենտրոնական Ասիա,🔹 Ղազախստանի դեմոգրաֆիկ պատկերը հիմա և տասնամյակներ առաջ,🔹 Տարածքի կլիման,🔹 Տաջիկ-ուզբեկական կոնֆլիկտը,🔹 Կենտրոնական Ասիայի ընդերքը,🔹 Կենտրոնական Ասիայի հարևանները,🔹 Կենտրոնական […]

Արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացման և խոչընդոտների վերացման ուղիները ՀՀ-ում

🔹Ի՞նչ խնդիրներ կան ՀՀ-ում արդյունաբերության ոլորտի արտադրողականության հետ կապված։🔹Ի՞նչ զարգացման ծրագրեր է մշակել ՀՀ-ն արդյունաբերության հետ կապված։🔹Ինչո՞ւ են հանքարդյունաբերության կապիտալի ու աշխատուժի ծախսերը քիչ, և արդյո՞ք դա բարձրացնում է արտադրանքի գինը։🔹Ինչո՞ւ է Հայաստանում հիմա ավելի շահեկան գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գործընթացը։🔹Ի՞նչ քայլերով կարող է Հայաստանը մտնել խոշոր տնտեսություններ ունեցող երկրների շարքը։ Բուն ֆորմատի հերթական թողարկմանը այս […]

Մեր ներքին խավարը | Ֆանտաստիկ փոդքաստ

Մարդիկ սիրում են սարսափ ֆիլմեր։ Ինչո՞ւ։ Որովհետև անվտանգ իրավիճակում ադրենալինի դոզաներն անգամ հաճելի են։ Բացի այդ, նայում ենք մեր ներքին խավարին։ Ժանրը վերջին տասնամյակում զգալի փոփոխությունների է ենթարկվում. մեյնսթրիմի ու անվերջ ռեմեյքների կողքին կան երիտասարդ ռեժիսորներ` իրենց ունիկալ տեսլականով։ Ֆանտաստիկ փոդքաստի նոր թողարկմանը քննարկում ենք սարսափ ֆիլմերը։ Արման Գասպարյանի հեղինակային «Ֆանտաստիկ փոդքաստ»-ի ընթացքում քննարկվում են […]

Օկտավիանուս Օգոստոսի պրինցիպատը | Հռոմեական Հանրապետություն

Գայուս Հուլիուս Օկտավիանուս Օգոստոսի պրինցիպատը Ք․ա․ 27-Ք․հ․ 14 թվականներ․ իշխանության անատոմիան և կազմախոսությունը 🔹 Ինչպե՞ս սկսվեց ավանդական հանրապետությունից հանրապետական միապետության անցման գործընթացը։🔹Ի՞նչպես ձևավորվեց Օկտավիանուսի նոր իշխանությունը, և ի՞նչ հիմնավորումներ այն ստացավ։🔹Ի՞նչ իրավունքներ ձեռք բերեց Օկտավիանուսը` որպես ժողովրդի և Սենատի առաջնորդ։🔹 Ինչո՞ւ և ինչպե՞ս Օկտավիանուսին հաջողվեց ձեռք բերել բացարձակ իշխանություն։ Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: […]

Search