17-րդ դարում ձևավորվեց ազգ-պետությունների պետական բացարձակ սուվերենության գաղափարը. պետությունը իրավունք ստացավ սեփական տարածքում առանց կողմնակի միջամտությունների ուժով խնդիրեր լուծել: Այս որոշումը և կրոնների իրավահավասարեցումը կարծես բերեց որոշակի փոխհամաձայնության: Սակայն, խաղաղություն չհաստատվեց. Իսպանիայի կտրուկ թուլացումը բերեց նոր հակամարտությունների՝ իսպանական ժառանգության շուրջ: 1713թ. Ուտրեխտում ստեղծվեց նոր պայմանագիր, որի նպատակն էր ուժերի հավասարակշռություն ստեղծել: Այն ընկալվում էր որպես որևէ առանձին պետության կտրուկ հզորացում միասնաբար թույլ չտալու սկզբունք:
Այսօր միջազգային հարաբերությունները հիմնված են երեք հիմնական գործոնների վրա.
- Ազգային շահ
- Ուժերի հավասարակշռություն
- Միջազգային իրավունք:
Այնուամենայնիվ, կարևորագույն գործոն է մնում նաև տարբեր ոլորտներում պետությունների առաջատար լինելը: