Play Video
Լուսանկարչության դերը հայ արվեստում. Վիգեն Գալստյան

Այսօր մենք չունենք հայկական լուսանկարչությունը ներկայացնող պետական կամ ոչ պետական որևէ հավաքածու: Խնդիրը նաև տեսաբանական է. եթե մենք դիտարկում ենք հայկական լուսանկարչությունը, սա տերմին է, որը խնդիր ունի սահմանման: Իրականում մենք չենք կարողանում ասել, թե որն է հայկական լուսանկարչությունը, քանի որ դրա առաջացման, զարգացման պատմության ուրվագիծը դրված չէ: Այսինքն՝ նյութը հիմնովին ուսումնասիրված չէ, տեսականորեն բնութագրված չէ: Լուսանկարչության բացակայությունը հայ արվեստի պատմության մեջ մի տեսակ իրոնիկ է, քանի որ հայ արվեստի ավանդը համաշխարհային արվեստի պատմության մեջ (մասնավորապես՝ 19-րդ դարի կեսերից- 20-րդ դարի կեսերը) հենց լուսանկարչությանն է:

Հայաստանում, ցավոք, գեղարվեստական լուսանկարչությունը մնաց ստվերում: Թանգարաններն այսօր լուսանկարչությունը չեն համարում արվեստի միջոց: Խոսքս, իհարկե, Հայաստանի ազգային պատկերասրահի մասին է: Մենք նույնիսկ չենք ունեցել լուսանկարչության ամսագրեր, որպեսզի թափ առներ լուսանկաչության զարգացումը:

Հայ լուսանկարչության պատմության զարգացման մեջ մեծ դեր է ունեցել Կահիրեում հիմնադրված «Ոսկե եռանկյունու» դպրոցը: Այստեղ աշխատում էին Արամ Ալբանը, Վան Լեոն և այլք: Այս հեղինակները իրենց արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներիցչէին առանձնացնում: Օրինակ՝ Արամը 20-ականներին տեղափոխվեց Փարիզ և ցուցադրվում էր ամենահեղինակավոր սալոններում ու մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչների կողքին:

Aram Alban - Studio photography, Le Caire, Egypte, 1945
Aram Alban – Studio photography, Le Caire, Egypte, 1945
Aram Alban
Aram Alban
Aram Alban
Aram Alban

Իմ կարծիքով 20-րդ դարի մեր ամենակարևոր լուսանկարիչնը Վաբ Լեոն է: Նա առաջիններից է, որ անդրադառնում է կոնցեպտուալ լուսանկարչությանը: Նա ուներ կոնցեպտուալ լուսանկարչության շարքեր շատ ավելի վաղ, քան այդ երևույթը տեսականորեն բնութագրված ու սահմանված էր: Եթե մենք այսօր ճանաչում ենք Սինդի Շերմանին, ով համարվում է կոնցեպտուալ, պեֆորմատիվ լուսանկարչության հիմնադիրներից մեկը, ապա Վան Լեոն այդ ամենը սկսել էր մոտ 20-30 տարի առաջ:

Portrait from Cairo, 1954. © Van Leo Studio
Portrait from Cairo, 1954. © Van Leo Studio
 Van Leo
Van Leo
 Van Leo
Van Leo

19-րդ դարի լուսանկարչի արվեստանոցը տրանսֆորմացիաների, կերպարանափոխությունների միջավայր էր, որովհետև երբ պոտենցիալ հաճախոսրդը մտնում էր արվեստանոց, նա, բնականաբար, ցանկանում էր ոչ թե իր կերպարի վավերացում, այլ՝ ստանալ սեփական կերպարի տրանսֆորմացված պատկերը: Լուսանկարչությունը վերածվում է համամարդկային միջոցի, որով մարդիկ կարողանում էին պատկերացում կազմել սեփական կերպի, դասի, էթնոսի պատկանելության մասին:

Դիտեք նաև՝

Search