Պետություն է պետք կոչել այն քաղաքական համակարգը, որը նպաստում է տվյալ տարածքում բնակվող ժողովրդի համակեցությանը: Այն մարդկանց միջև օրենքի գերակայություն հաստատելու մեխանիզմ է. պետության առաջացման հիմքում ընկած է ուժի իրավունքը մեկին տալու գաղափարը: Պետական ձևերը երկուսն են՝ միապետություն և հանրապետություն: Հազարավոր տարիներ մարդկությունը համարում էր, որ մարդիկ անհավասար են, և կա մեկը, որը կարող է իշխել՝ ի վերուստ տրված իրավունքով: Մարդկանց հավասարության գաղափարի հանդես գալը նպաստեց հանրապետության հղացքի առաջացմանը, որում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Միապետությունը կայանում գործող և արդյունավետ կրոնական ինստիտուտի միջոցով, որը հռչակում է, թե ում է պատկանում իշխանությունը՝ ժողովրդի համաձայնությամբ: Միապետն ապրելակերպի և օրենքի նորմեր է իջեցնում ժողովրդին, իսկ դրանք պահպանելու համար պատժիչ մեխանիզմներ է ստեղծում, որոնք պահպանում է՝ որպես դատավոր: Միապետը նաև իրականացնում է գործադիր իշխանություն՝ բաշխելով սեփականությունը: Սեփականության իրավունքով են օժտված ազնվականները, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին իշխում էր որոշակի թվով մարդկանց՝ հասարակությանը: Թե՛ հասարակ մարդիկ, թե՛ ազնվականները հարկատու են: Հարկն ուղղված է միապետի իշխանության պահպանմանը և բանակին: Միապետը հիմնվում է կրոնական ինստիտուտի հետ համագործակցության վրա, քանի որ անհրաժեշտություն ունի պահպանել իշխանության սրբազան բնույթի հանդեպ ժողովրդի հավատը: Միապետի իշխանությունը պահպանվում է ժառանգաբար: