Play Video
Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում | Վահագն Քեշիշյան

Թուրքիայում հսկայական մշակութային ժառանգություն կա, որը պատկանում է ավելի վաղ այնտեղ ապրած ժողովուրդներին: Թուրքիայում առկա է հայկական, ինչպես նաև հունական, ասորական, հրեական և այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը:
Հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար տարբեր աղբյուրներ կան: Այսպես, օրինակ, կարելի է սկսել 19-րդ դարում գրված ճանապարհորդագրություններից կամ նույնիսկ ավելի հին՝ 16-17-րդ դարերում ստեղծված լայնածավալ գրականությունից, որը վերաբերում է նույն թեմային:
Կարևորագույն աղբուրներից մեկը հայ եկեղեցիների և վանքերի ցանկն է, որը կազմել է Պոլսի պատրիարքարանը 1913 թվականին: Ցանկում տեղ է գտել ընդհանուր առմամբ 2200 եկեղեցի և վանք, որոնք այդ պահի դրությամբ Օսմանյան կայսրության հայ մշակութային ժառանգությունն էին:
Հարկ է նշել ոչ միայն եկեղեցիներն ու վանքերը, այլ նաև մոտ 2000 դպրոցները, որոնք գտնվում են ամբողջ Թուրքիայի տարածքում:


Այսօր հիմնականում խոսվում է Թուրքիայի՝ Հայաստանին մոտ գտնվող շրջանների և Կիլիկիայի մշակութային ժառանգության մասին, սակայն Թուրքիայի ամբողջ տարածքում, մանավանդ Անատոլիայում, առկա է հսկայական մշակութային ժառանգություն: Այսպես, Թուրքիայի 81 նահանգում առկա է հայկական և այլ ժողովուրդների պատկանող մշակութային ժառանգություն:


«Հրանտ Դինք» հիմնադրամն աշխատել է այս մշակութային ժառանգության ցանկագրության և քարտեզագրության վրա՝ որպես աղբյուր օգտագործելով 1907 թվականին Պոլսի պատրիարքարանի ուսումնական խորհրդի կողմից պատրաստված ցանկը, ինչպես նաև օսմանյան արխիվներում առկա աղբյուրները:

https://turkiyekulturvarliklari.hrantdink.org

Դիտեք նաև՝

Search